Արդյոք Իրանը ԱԹՍ-ներ է մատակարարում Ռուսաստանին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է ԱՄՆ-ի պնդումները Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին՝ նշելով, որ «այդ ոլորտում համագործակցության հատուկ զարգացում վերջին ժամանակներս չի նկատվել», գրում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, թե Իրանը պատրաստվում է Ռուսաստանին հանձնել ԱԹՍ-ներ։ 

 

«Մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի և Իրանի համագործակցության պատմությունը սկիզբ է առնում Ուկրաինայում մինչպատերազմյան ժամանակաշրջանից, և այդ ոլորտում համագործակցության հատուկ զարգացում վերջին ժամանակներս չի նկատվել», - ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: 

Քաղաքականություն

Պատահարներ