Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքում ոստիկանական մեծ ուժեր են կուտավել. հայտնի է պատճառը

Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքում ոստիկանական մեծ ուժեր են կուտավել: Այս մասին գրում է «Ադրբեջան Պոստֆակտում» թելեգրամյան ալիքը:

 

Ինչպես գրում է ալիքը՝ Պատճառը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Էլվին Զաքիր օղլու Ջեֆերովի Սաբիրաբադի շրջանի գործադիր իշխանության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձն էր: Վերջինս ծանր այրվածքներով տեղափոխվել է Բաքվի թիվ 5 հիվանդանոց։ 

 

Հրկիզվելուց առաջ Էլվին բողոքել է, որ ՉԻ կարողանում հանդիպել Սաբիրաբադի շրջանի գործադիր իշխանության հետ և որ ունի բազում սոցիալական խնդիրներ:

 

«Հավելենք, որ Ադրբեջանի պատերազմի մասնակիցները տարբեր պատճառներով ինքնասպանությա փորձ կատարողների հասել է մոտ 50-ի, որից 35-ը մահացել են: Իսկ ինքնասպանության փորձը կապված է հիմնականում անտեսվածության, անտարբերության, սոցիալ-տնտեսական խնդիրների, զբաղվածության բացակայության, պետության պաշտոնական կառույցների կողմից հոգեբանական աջակցության բացակայության և այլ պատճառներից»,- գրում է ալիքը:

Քաղաքականություն

Պատահարներ