Թուրքիան չի հետաձգի գործողությունը Սիրիայի հյուսիսում

Անկարան չի խուսափի կամ հետաձգի ծրագրվող ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության, այն կարող է սկսվել ցանկացած պահի: Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական ուժերի ներկայությունը, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել եւ Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը:

«Երկկողմ հանդիպումների ժամանակ, որոնք մենք անցկացրեցինք Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, նման բան տեղի չի ունեցել, եւ, ինչպես հայտարարել է մեր նախագահը, խոսք անգամ լինել չի կարող դրան համաձայնելու մասին, մեզ համար նման բան լսելու մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Ինչպես ավելի վաղ ասել եմ, մենք արել ենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է անել մեր երկրի, մեր հողերի անվտանգությունն ապահովելու համար, մեր նախագահի ղեկավարությամբ, եւ մենք վճռական ենք դա անել ապագայում, փառք Աստծո, մենք դրան ընդունակ ենք», - ասել է Աքարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան ՆԱՏՕ-ի՝ Մադրիդում կայացած գագաթնաժողովում խորհուրդ է ստացել խուսափել կամ հետաձգել Սիրիայի հյուսիսում նախատեսվող ռազմական գործողությունը:

Քաղաքականություն

Պատահարներ