Իտալիայում սարսափելի երաշտ է

Իտալիայում գրանցվել է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտը. ամենամեծ  ու կարևոր գետը շոգից մասամբ չորացել է: Պո գետը, որն ամենամեծն է Իտալիայում, շարունակում է չորանալ։  Ջրի պակասը ոչնչացնում է ֆերմերների բերքը. այն վայրերը, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հոսում էր գետը, այժմ անապատ է հիշեցնում։ Գետի որոշ հատվածներում ծովի աղի ջուրը մտնում է առվակ՝ վնասելով բերքը:

 

Իտալիայի հյուսիսում ներկայիս երաշտը վերջին 70 տարվա ընթացքում ամենավատն է համարվում: Դրա պատճառը գարնանը և ամռանը անձրևի, ձմռանը՝ ձյան բացակայությունն է, և ամառվա բարձր ջերմաստիճանը:

 

«Աղաջուրը ոչնչացնում է բերքը, որը չի դիմանում աղի այդ կոնցենտրացիային»,- ասում է ֆերմերներից մեկը։ Նրա գնահատմամբ՝ այս տարի գյուղացին կարող է կորցնել բերքի մոտ մեկ քառորդը։

Երաշտի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել հյուսիսային Իտալիայի հինգ շրջաններում։ Տասնյակ համայնքներում ներդրվել է ջրի ռացիոնալացում։

Պո գետը ձգվում է հյուսիսային Իտալիայով 650 կմ՝ հարավ-արևմտյան Ալպերից մինչև Ադրիատիկ ծով։ Շատ տեղական համայնքների կյանքը պտտվում է դրա շուրջ: Դրա հետ է կապված ողջ Իտալիայի գյուղատնտեսության ոլորտի գրեթե մեկ երրորդը։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ