ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարբարոսությունը Կորեայի ձորում. ահազանգում է քաղաքացին
«Այս բարբարոսությունը Կորեայի ձորում է՝ մանկական քաղաք փողոցում»:
ՖԲ գրել է Նարինե Բալայան անունով օգտատերը:
Նա նաեւ մի քանի տեսանյութեր է հրապարակել, որտեղ բեռնատարները Կորեայի ձորում են հենց լցնում շինաղբը: Օգտատերը նաեւ իր գրառման միջոցով հրավիրում է Երեւանի քաղաքապետարանի եւ Շրջակա միջավայրի նախարարության ուշադրությունը:
Քանի որ օրը կիրակի է եւ նշյալ գերատեսչություններից թերեւս Auroranews-ը պատասխան կունենա վաղը, որոշեցինք փնտրել համացանցում, թե ինչ աղբավայր է գործում Կորեայի ձորում: Պարզվում է, որ այս աղբավայարի մասին կան հրապարակումներ: Դրանցում նշվում է, որ Կորեայի Ձորի ամբողջ տարածքում աղբակույտեր են, մեծ մասը՝ շինարարական աղբ: Հիշեցնենք, որ Երևանում շինաղբի համար նախատեսված միակ օրինական վայրը Նուբարաշենի աղբավայրն է։ Տարածքի բնակիչները արդեն քանի տարի է ահազանգում են, բայց սայլը տեղից չի շարժվում: Մարդիկ բեռնատարներով շարունակում են շինաղբը բերել ու լցել այդ տարածքում: Անգամ տուգանքներ են սահմանված, բայց տուգանքները եւս որեւէ կերպ չեն ազդում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռակոծվել է Բելգորոդը. կան զոհեր ու վիրավորներ
Գիշերը Ուկրաինական զինուժը հրթիռակոծել է Բելգորոդը: Ականատեսների վկայությամբ՝ սկսել է ակտիվ աշխատել հակաօդային պաշտ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր են հրապարակվել Ուզբեկստանի Կարակալպակստանի մարզում տեղի ունեցած բախումներից
Նոր կադրեր են հրապարակվել Կարակալպակստանի ինքնավար Հանրապետության մայրաքաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների եւ իրավապահն...
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզբեկստանի Նուկուսում ողջ գիշեր անկարգությունները չեն դադարել. ուժայինները հրազեն են կիրառել
Ուզբեկստանում չնայած պարետային ժամին, բողոքի ցույցերը Նուկուսի փողոցներում՝ Կարակալպակստանի մարզում, ամբողջ գի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզբեկստանի նախագահը Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարել
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ դրություն է հայտարարել Կ...