ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձը մտնում է 18+ կայք, էկրանին հայտնվում է իբր ոստիկանության հաղորդագրություն․ խաբեության նոր ձև
Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ։
Հանցավոր սխեման հետևյալն է։
Անձը մուտք է գործում,այսպես ասած՝ 18+ կայք, որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձըտուգանվել է 10 հազար դրամի չափով։ Ներկայացվում է նաև հաշվեհամար, և անձը փոխացում է այդ գումարը։
Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ՝ նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ, բայց պետք է լինել տեղեկացված՝ նմանատիպ հանցագործության զոհ չդառնալու համար։
Ոստիկանությունը տեղեկացնում է. մի՛ հավատացեք անհայտ ծագում ունեցող և ոստիկանության անունից հաղորդագրություններին, գումար մի՛ փոխանցեք նրանց տրամադրած հաշվեհամարներին։ Իսկ եթե արդեն տուժել եք՝ դիմեք ոստիկանություն։