«Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ»․ Վահե Հակոբյանը՝ իրեն պաշտոնազրկելու գործընթացի մասին․ News
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնազրկելու՝ իշխող խմբակցության սկսած գործընթացը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելով՝ իշխանությունը չի կարող կասեցնել իրենց դեմ ուղղված իր պայքարը:
«Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումն է, երբ այն պաշտոնական դառնա, ես հայտարարություն կանեմ: Ամեն դեպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա կոնկրետ իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես միշտ կոպիտ եմ արտահայտվել այս իշխանության հասցեին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թե այս քայլով ինձ կդնեն անելանելի վիճակում, կտխրեցնեն, բայց չարաչար սխալվում են: Այդ պաշտոնն իմ երազանքը չէր: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնեմ, թե՝ ոչ, մանդատ ունենամ, թե՝ ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ»,- նշեց Վահե Հակոբյանը:
Վահե Հակոբյանի խոսքով՝ եթե իր պաշտոնազրկումը տեղի ունենա, իշխող խմբակցություն չի անտեսի Դոնթի բանաձեւ:
«Բաբկեն Թունյանը, որպես նախագահի տեղեկալ, կվարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտոնում որեւէ մեկին չեն ընտրի: Իրենք անում են շատ ավելի վատ բաներ, ինչի մեջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում»,- հավելեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 28-ին, իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե Պուտինը կին լիներ...»․ Ջոնսոնն ասել է՝ ինչ կլիներ այդ դեպքում
Եթե Պուտինը կին լիներ, Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ չէր սկսի։ Այս մասին հայտնում է RBC-Ուկրաինան՝ վկայակոչելով Մ...
«Մի քանի դիտարկում»․ Աբրահամյանը՝ առաջնագծում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու մասին
Քանի գլխավոր շտաբից խոսեցին առաջնագծում աստիճանաբար պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հ...
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորում արցախցիների ա...
«Մինչև 2025թ. թշնամին չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք». Մովսես Հակոբյան
Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի...