«Եթե Պուտինը կին լիներ...»․ Ջոնսոնն ասել է՝ ինչ կլիներ այդ դեպքում
Եթե Պուտինը կին լիներ, Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ չէր սկսի։ Այս մասին հայտնում է RBC-Ուկրաինան՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը՝ ZDF-ին տված հարցազրույցում։
«Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ կսկսեր։ Եթե Ձեզ թունավոր առնականության շատ լավ օրինակ է պետք, մենք դա ունենք՝ ի դեմս նրա», - հայտարարել է Ջոնսոնը։
Նրա խոսքով ՝ որպեսզի նման բան տեղի չունենա, պետք է ավելի շատ կանայք ղեկավար պաշտոններ զբաղեցնեն։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությանը՝ ասելով, թե «Ֆրոյդն իր կենդանության օրոք կերազեր հետազոտությունների նման օբյեկտի մասին»:
Նմանատիպ հոդվածներ
«Մոտավորապես 1,5 տարի ունենք». ԱԽ քարտուղարը` Բերձորի և Աղավնոյի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարց...
«Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ»․ Վահե Հակոբյանը՝ իրեն պաշտոնազրկելու գործընթացի մասին․ News
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով իրեն պաշ...
«Մի քանի դիտարկում»․ Աբրահամյանը՝ առաջնագծում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու մասին
Քանի գլխավոր շտաբից խոսեցին առաջնագծում աստիճանաբար պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հ...
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորում արցախցիների ա...