ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրագրողները լսել են Մակրոնի և Բայդենի մասնավոր զրույցը
Լրագրողները ներկա են եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի մասնավոր զրույցին։ Նախագահները, մասնավորապես, խոսել են նավթի արդյունահանման ծավալների ավելացման մասին։ Այս մասին գրում է news.rambler.ru-ն։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում Մակրոնն իր ամերիկացի գործընկերոջը հիշեցրել է (նավթի) արդյունահանումն ավելացնելու իր խնդրանքը։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն չունեն բավարար նավթային հզորություն՝ ռուսական նավթին փոխարինելու համար։
Նա նաև հավելել է, որ զրույց է ունեցել ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդի հետ։
«Նա ինձ երկու բան ասաց. որ գտնվում է առավելագույնի, արտադրական հզորության առավելագույն շեմի վրա։ Իսկ հետո նա ասաց, որ սաուդցիները կարող են ավելացնել արդյունահանումը օրական 150 հազար բարելով։ Միգուցե մի փոքր ավելին, բայց նրանք լրացուցիչ հզորություն չեն ունենա առնվազն վեց ամիս»,- ասել է Մակրոնը Բայդենին։Դատելով տեսանյութից՝ ամերիկացի առաջնորդը որոշակի անորոշությամբ է լսել իր ֆրանսիացի գործընկերոջը։
Ելույթի վերջում Մակրոնը հարցրել է. «Ի՞նչ անել ռուսական նավթի ու գազի հետ»։ Բայդենից ոչ մի արձագանք չի եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը՝ «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ խոսակցությունների, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Այս գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը կառուցողական մոտեցում է ցուցաբերել։ Հայաստանն ունի քաղաքական կամք և դրսևորել է...
18+․ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցից
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ժամանակ ձայնագրություն է հր...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանկերը մարդկանց ունեցվածքի մի մասի յուրացման փորձ են անում․ ՔՊ-ական պատգամավորը ահազանգում է
«Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետ...