Հասարակություն
Վրաստանի որոշ գյուղերից քաղաքացիների տարհանում է իրականացվում
Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը։ Հաղորդում է Aliq Media-ն։
Տեղեկության համաձայն՝ տարհանումն իրականացվում է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով։ Ըստ տեղեկության՝ տարհանում են իրականացվում Կորշա, Ռոշկա, Բարիսախո և Չարգլի գյուղերից։
Այս շրջաններում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարածք տարհանելու նպատակով գործընթացին անմիջապես ներգրավել են հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցները, իսկ այսօր առավոտյան փրկարարական աշխատանքներին ներգրավվել են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ։
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 17։00-19։00-ը «Յանդեքս»-ի ոչ մի տաքսի չի՞ աշխատի․ վարորդները բոյկոտում են
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ «Արա իմ գնահատականը խի չեք ուղարկում»․ դիմորդի նամակը՝ ԳԹԿ-ին
Քանի օր կպահանջվի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վերականգնման համար․ աշխատանքները սկսվել են
Ավելին Հասարակություն բաժնից
Արցախցիները չեն մասնակցի ընտրություններին. դատական ակտերը բեկանվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
5.0