ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղեղումների պատճառով փակվել է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ մայրուղին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Ինչպես նշում են վրացական զլմ-ները՝ ճանապարհի փակ լինելը կապված է եղանակային պայմանների հետ:
Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև մայրուղին:
Նշվում է, որ ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի):
Այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժը, քանի դեռ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել:
Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կամ այսպես կոչված Ռազմավրացական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: