
«Հիմա կառավարությունը պետք է լուրջ որոշում կայացնի»․ էկոնոմիկայի նախարարությունը՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասին

Երեկ տեղացած հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերգի գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրը։ Ըստ նախնական տեղեկության՝ առնվազն 10 օր Լարսի անցակետը փակ է լինելու։
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի տեղակալ Անահիտ Խեչոյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում խնդիրը լուծելու համար։
«Սա միայն էկոնոմիկայի նախարարության խնդիրը չէ՝ և Տարածքային կառավարման նախարարությունը և մաքսային ծառայությունը, այսինքն՝ ամբողջ կառավարության խնդիրն է։ Խնդիրը տեխնիկական է՝ ճանապարհի վթարն է։ Այդ վնասված ճանապարհը վերականգնվում է վրացական կողմից։ Հիմա կառավարությունը պետք է լուրջ որոշում կայացնի»,-մեզ հետ զրույցում ասաց Խեչոյանը։