Ուկրաինային աջակցելու գինը բարձր է․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է գիտակցեն, որ Ուկրաինային աջակցելու գինը բարձր է, ներառյալ էներգետիկ ծախսերի աճը և պարենային ճգնաժամը։ Սակայն նա ընդգծել է, որ եթե «Ռուսաստանին թույլ տան հաղթել, ապա դրա գինը շատ ավելի բարձր կլինի»։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք պետք է անկեղծ լինենք տեղի ունեցողի հետևանքների, այն ճնշման հարցում, որին բախվում են առանձին ընկերներ և գործընկերներ: Բայց նահանջի գինը, այն գինը, որ Պուտինը հաջողությամբ կկտրի Ուկրաինայի մեծ մասերը և կշարունակի իր նվաճման ծրագիրը, այդ գինը շատ, շատ ավելի բարձր կլինի: Այստեղ բոլորը հասկանում են դա»,- ասել է Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի բացմանը:

Քաղաքականություն