ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզում եք ինձ սպանե՞լ...հայե՛րը, էլի հայե՛րը»․ ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին
ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին: ֆեյսբուքյան իր էջի եթերում նա պատմել է, որ լուսացույցի տակ կանգնած ժամանակ իր վրա հետևից հարձակվել են, հարվածել գլխին, կոտրել մեքենան:
Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումից պարզ է դարձել, որ հարձակման պատճառն իր մասնակցությամբ ֆիլմն է: Ըստ տուժողի՝ հարձակվողները բողոքել են ֆիլմից, որն անդրադառնում է քրեական աշխարհին և որում պղծվել է Հիսուս Քրիստոսի կերպարը:
Նշենք, որ «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում կա մի տեսարան, որում Սոս Կարապետյանի հերոսը՝ ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ և հանցավոր աշխարհի ներկայացուցիչ, ներկայացնում է պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է:
Դերասանը՝ հարձակվողներին առաջարկում է զանգարահարել իրեն, հանդիպել ու խոսել․
«Ուզում եք ինձ սպանե՞լ, գիտեք՝ վախենալո՞ւ եմ, չե՛մ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ մեռնելուց... հայե՛րը, էլի հայե՛րը, ահավոր վիրավորված եմ»,-ասել է նա։