Պարեկները հայտնաբերել են «Ռոբինզոնին», նրա ավտոմեքենայում մեծ քանակի թմրանյութ կար
Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 5-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Շիրակի մարզում հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրայնութ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Շիրակի մարզի գումարտակի 5-րդ դասակի պարեկներ Լևոն Մովսեսյանն ու Գևորգ Սիմինյանը ծառայություն կատարելիս են եղել, երբ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Շիրակ գյուղի մոտ, ստուգման նպատակով կանգնեցրել են Ford Transit մակնիշի ավտոմեքենա։
Պարեկները ավտոմեքենայի սրահի դիմացի կողմում նկատել են կասկածելի տոպրակներ ու վարորդի ներկայությամբ բացել են այն, որտեղ հայտնաբերել են կանաչանման, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բույսեր։ Ոստիկանները վարորդին և ուղևորին բերման են ենթարկում ոստիկանության Ախուրյանի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գարիկ Ա-ն է, իսկ ուղևորը՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ս-ն։ Սրահի զննությամբ հայտնաբերվել է մոտ 14 կգ կանեփի նմանվող զանգված, խոշոր չափի կանեփանման չորացված զանգված, նշված ապրանքները առգրավվել են, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գարիկ Ա-ն և Նարեկ Ս-ն բաց են թողնվել։
Կայքի տեղեկություններով՝ Գարիկ Ա-ն ընկերական շրջապատում հայտնի է «Ռոբինզոն» մականվամբ։
[8ed044024b8d4ede9b6a2e1eb3c30e07.jpg]
[111e7af3c51ae540b0b0860bafef9e9c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
Երևանում 31-ամյա հարբած վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ է. տեղում էլ հպարտանում էր, որ «քեֆին քեֆ չի հասնի»
Երեկ` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվ...
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. նախկին պաշտոնյան Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 5...