Պուտինը խոսել է հացահատիկի տեղափոխման խնդրի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ուկրաինական հացահատիկի տեղափոխումն ապահովելու Ռուսաստանի երաշխիքների մասին։ Նախագահի խոսքով, այս թեմայով բացասական իրավիճակն այժմ արհեստականորեն ուռճացված է։

Երկրի ղեկավարը նաեւ ասել է, որ աշխարհում գնաճի կտրուկ աճը G7 երկրների անպատասխանատու աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե Ռուսաստանի հատուկ գործողության։ 

Խոսելով համաշխարհային տնտեսության իրավիճակի մասին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ համաշխարհային առևտուրը «թաղված է վեճերի մեջ, դրամավարկային և ֆինանսական համակարգը ցնցվում է, մատակարարման շղթաները պատռված են»։

Բացի այդ, նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է մատակարարել էներգիա, պարարտանյութ և հացահատիկ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքականություն