Հասարակություն
Քաղաքապետարանի արձագանքը` համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ. որքան տուգանք է սահմանվել
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` մասնավորապես նշելով.
«Արդեն լայն տարածում ստացած տեսանյութի կապակցությամբ (երբ աղբը թափվում է ջրանցքի մեջ) հայտնում եմ, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք:
Նաև հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն»,-գրել է Սարդարյանը:
Հիշեցնենք` համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է մի կին թղթե արկղերը, աղբը նետում գետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Յանդեքս»-ի վարորդները բողոքի են դուրս եկել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանն ապամոնտաժում է մետրո Երիտասարդականի հետնամասի սրճարանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ընդունեցին, որ իրենց պարտավորությունը չեն կատարել». նախագահը` ռուսական կողմի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին․ դատախազությունը՝ խարդախությունների մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Հրդեհը կանխել են. մանրամասներ
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
1.0