ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ընդունեցին, որ իրենց պարտավորությունը չեն կատարել». նախագահը` ռուսական կողմի մասին

Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասաց, որ մենք փետրվար-մարտին խնդիրներ ունեցանք Փառուխ գյուղի ուղղությամբ. մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձրունք գրավել: 

 

«Ես էլ եմ մասնակցել այդ քննարկումներին: Մենք շատ կոշտ դիրքորոշում ենք հայտնել և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմը ընդունեց, որ այդտեղ բացթողում կա: Հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու համար պատճառն ի՞նչ է: Բայց իրենք ներքին քննարկումների ժամանակ ընդունեցին, որ իրենց պարտավորությունը  չեն կատարել»,-ասաց նա:

 

Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ այնքան լարված էր իրավիճակը, որ ԼՂ ժողովուրդի կողմից խնդիր էր դրված, որ եթե խաղաղապահները չեն կարող իրենց անվտանգությունը ապահովել, իրենք կվերադառնան Հայաստան:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն