ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Յանդեքս»-ի վարորդները բողոքի են դուրս եկել

«Յանդեքսի»-ի վարորդները ընկերության գլխամասում բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդները պնդում են՝ ծառայությունը նորից բարձրացրել է միջնորդավճարը։ Վերջիններիս խոսքով՝ 2-3 տարվա մեջ բարձրացել է գրեթե 6 տոկոսով:

 

«Առաջ մինչև 3000 դրամն էր տոկոս պահում, 480 դրամն էր շեմը, բայց հիմա շեմը դարձել է 20000 դրամ։ Եթե ես 20000 դրամանոց պատվեր եմ անում, ես 3800 դրամ պետք է տամ «Յանդեքս»-ին», - մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը, հավելելով, որ հանդիպում է տեղի ունեցել:

 

«Խոստացել են ժամուկեսից պատասխան տալ»,-ասաց վարորդը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն