Ուկրաինայի նախագահի կնոջ հարցազրույցը «խոսակցությունների» պատճառ է դարձել

Փշալարերը, ավազով պարկերը և Ուկրաինայի նախագահական համալիրի դիպուկահար դիրքերը դրամատիկ ֆոն են ստեղծում ֆոտոսեսիայի համար։ Չնայած դրան,  The Economist շաբաթաթերթին հարցազրույց է տվել Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, ով ներկայացել է էլեկտրիկ կապույտ գույնի հագուստով եւ բարձրակրունկներով։ Հասարակության մի լայն շերտ սկսեց քննարկել նախագահի տիկնոջ կերպարը։ Ոմանք պնդում էին, որ նման գործնական տեսքով լրատվամիջոցին կարելի էր ընդունել նախագահականում, այլ ոչ թե ավերված շենքերի հարակից տարածքներում։ 

 

Ելենա Զելենսկայան հարցազրույցում խոսել է իր վախերի մասին։ 

 

Ուկրաինայի նախագահի տիկնոջ խոսքով՝ իրենց իննամյա որդին՝ Կիրիլը, այժմ երազում է զինվոր դառնալ։

«Ամենավախենալուն այն է, որ նա բոլորին ասում է, որ ուզում է զինվոր լինել»,- խոստովանել է Զելենսկայան։ Նա նաև հույս է հայտնել, որ մինչև որդու 18 տարին լրանա, Ուկրաինան և ուկրաինացիները կապրեն ազատ և խաղաղ երկրում։

Քաղաքականություն