Սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ․ Ռոտենբերգը մետրոյից ֆոտոշարք է ներկայացրել
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, որն ավելի վաղ հայտարարել էր Երևանի քաղաքապետի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին, Երևանի մետրոպոլիտենից լուսանկարներ է հրապարակել։
«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամանքները:
Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։ Ես սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ, իսկ այսօր շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ»,-գրել է նա։
[3c70ce0e45cd99b62bf6332bf3c52243.jpg]
[1fa23254b84226511f9d55a43a2359dc.jpg]
[e93f3be4725b8d85197d40f1808d0d0d.jpg]
[8981f646487a756ab112aa49c3ab6680.jpg]