Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 7-10 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +27 +29։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +17 +22,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +16 +19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +26 +29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +16 +19,
Լոռիում գիշերը՝ +14+ 17, ցերեկը՝ +17 +21,
Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +20 +25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +16 +19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +26 +30,
Արարատում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +28 +32,
Արմավիրում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +28 +31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +28 +32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +22 +25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +27 +32։