Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի երկրի ղեկավարները մերժել են Զելենսկու խնդրանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Կիեւ կատարած այցի ժամանակ մերժել են Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինային նոր զենքի օպերատիվ մատակարարումների հարցում, հայտնել է Դոյլ Մաքմանուսը` Los Angeles Times թերթին տված հարցազրույցում։ 

 

Նա նշել է, որ Արեւմուտքում սկսել են երեւալ Ուկրաինայից «հոգնածության»  նշաններ: Դա կապված է նրանց նախաձեռնողների համար հակառուսական պատժամիջոցների հետեւանքների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական մամուլն իմացել է Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի եւ Մարիո Դրագիի գաղտնի փորձի մասին ՝ համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ:

 

 

 

Քաղաքականություն