Ճանապարհը չզիջելու արդյունք, թե՞ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու հետևանք․ Armlur
Իրավապաները մի խումբ անձանց են հարցաքննում Ապարանում հնչած կրակոցների գործով եւ վերջիններս պատմում են, թե միմյանց ճանապարհը չզիջելու արդյունքում ունեցել են խոսակցություն, որը մի քանի օր շարունակ շոշափվել է ու բանը հասել է կրակոցներին: Մինչդեռ մամուլում տարածված լուրերի համաձայն, կրակոցները հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու պատճառով, փոխանցում է Armlur.am-ը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։