Հասարակություն

Անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդները փորձել են դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իրենց ձևաթղթի մեջ

Անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդները փորձել են դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իրենց ձևաթղթի մեջ

Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը՝ Ռազմավար-2: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ հրապարակելով միասնական քննությունների ժամանակ դիմորդների հուշարար հնարամտությունների մասին։ Նման դեպքերում սովորաբար դիմորդները հեռացվում են քննասենյակներից։   

«Սրանք հունիսի 10-ին Գյումրիում անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներ են: Էկրանին դրսից ստացված լուսանկար է՝ ամենայն հավանականությամբ, մայրիկներից՝ եղունգներն են հուշում: Մի խոսքով, դիմորդը պատրաստվում էր դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իր ձևաթղթի մեջ:

Կարիք կա՞ ասելու, որ կազմվել է արձանագրություն, քննությունը դադարեցվել է, իսկ դիմորդը դուրս է հրավիրվել քննասենյակից: P. S. Ու սա դեռ ամբողջը չէ»,-գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250