«Մաթեմաթիկա»․ Գնահատման և թեստավորման կենտրոնը տառասխալով է գրում առարկայի անունը
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները հրապարակած Գնահատման և թեստավորման կենտրոն տառասխալով է գրել առարկայի անունը:
Հիշեցնենք՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 7.06.2022 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 10.06.2022 թ. – «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»), 14.06.2022 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն», 17.06.2022 թ. – «Մաթեմատիկա», 21.06.2022 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա», 24.06.2022 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»: |

Նմանատիպ հոդվածներ
Ինչ է փոխվել Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում․ քաղաքացիներն ահազանգում են
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և...
Կրկին տատանում․ դոլարը, ռուբլին, եվրոն՝ Հայաստանում գործող բանկերում
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 415 դրամ է, առավելագույնը՝ 425 դրամ։ Դոլարի վաճառքի ն...
Դոլարի, ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 418 դրամ է, վաճառքինը՝ 422 դրամ։ Դոլարի վաճառքի առավե...
«Coca-Cola»-ն լքում է Ռուսաստանը
Coca-Cola HBC AG-ն, որը ներառում է Ռուսաստանում Coca-Cola-ի արտադրանքի արտադրողներն ու դիստրիբյուտորները, գտնվում է հզոր...