Վրաստանի նախագահը Ադրբեջանում է. նա խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։ Համաձայն վրացական մամուլում տեղ գտած հրապարակումների, նախագահ Զուրաբիշվիլին Բաքու այցելել է, որպեսզի մասնակցի  «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումին։

 

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ողջունում է ԵՄ-ի կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ կարեւոր է, որպեսզի Հվ․ Կովկասում երկրների միջեւ հարաբերությունները զարգանան բնականոն կերպով։ 

 

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ունի անհրաժեշտ փորձը, որպեսզի կարողանա նպաստել Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը։ Վրացական պետության ղեկավարը նկատել է, որ Հարավային Կովկասն էլ ավելի կարեւոր ռեգիոն կարող է դառնալ, եթե այստեղ հաստատվի տեւական ու կայուն խաղաղություն։

 

Քաղաքականություն