Ջոննի Դեփն էլի կկանգնի դատարանի առաջ

 Ամերիկացի 59-ամյա դերասան Ջոննի Դեփն էլի կկանգնի դատարանի առաջ։ Պատճառը «Կեղծիքի քաղաքը» կինոնկարի թիմի անդամներից մեկի՝ ընդդեմ Դեփի ներկայացրած հայցադիմումն է։ Դեփն այդ կինոնկարում նկարահանվել է 2017 թվականին։ Համաձայն նկարահանող խմբի մենեջեր Գրեգորի Բրուքսի, դերասանը երկու անգամ հարվածել է իր կրծքին եւ մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին։ Ենթադրյալ տուժողը նաեւ ասել է, որ դերասանը ծաղրել է իրեն, ասելով, որ «առաջարկում է 100 հազար դոլար՝ Բրուքսին հարվածելու համար»։ Բրուքսն ավելացրել է, որ միջադեպի ժամանակ Դեփից ալկոհոլի հոտ է եկել։ «Հրապարակի» փոխանցմամբ գրել են միջազգային լրատվականները:

 

Դեպքից հետո, տղամարդուն համոզել են ոստիկանություն չդիմել, իսկ հետո էլ հեռացրել են նախագծից։ 18 թվականին, սակայն Բրուքսը դատարան է դիմել, հայտարարելով, որ ոչ միայն ֆիզիկական ցավ է իրեն պատճառվել, այլ նաեւ՝ էմոցիոնալ սթրես։ Դեփն այդ ժամանակ հայտարարել է, որ ինքնապաշտպանվել է, քանի որ մենեջերը ստիպել է, որպեսզի ինքն իրեն նկարահանման հրապարակում զգա անապահով։ Դատական նիստը կկայանա հուլիսի 25-ին։ Դեփին կներկայացնի Քամիլա Վասկեսը, ով դերասանի շահերն է պաշտպանել նրա կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատական քաշքշուկի ժամանակ։

 

Քաղաքականություն