Ինչ են սովորեցնում Ադրբեջանի դպրոցներում․ կրկին ուրիշների տարածքը «իրենցով» են անում

Ադրբեջանական դասագրքերը խեղաթյուրում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ հարեւան Իրանի պատմությունը։ Այսպիսով, 7-րդ դասարանի պատմության դասագրքում ասվում է, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների բնակչությունը թուրքեր են, և Իրանը գրավել է նրանց տարածքը։ Բացի այդ, ադրբեջանական դպրոցների աշակերտները ուսումնասիրում են «Հարավային Ադրբեջանում ազգային-ազատագրական պայքարը»՝ որպես Ադրբեջանի նորագույն պատմության մի մաս։

 

Իհարկե, նման հայտարարությունները չեն դիմանում ակադեմիական քննադատության, քանի որ պատմական փաստերը ցույց են տալիս, որ սելջուկներն առաջին թյուրքական ցեղերն են, որոնք ներթափանցել են Իրանի տարածք 11-րդ դարում և իրենց լեզվական ավանդույթները պարտադրել տարածաշրջանին։ Միևնույն ժամանակ պատմական Ատրպատականի էթնիկական կազմը առանձնապես չի փոխվել։ Նրա բնակչությունը միշտ եղել և մնում է իրանցի: 

Քաղաքականություն