Երևանում 37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վորոնցով Բալասանյանը և Ավագ Ավետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է: Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը: 

 

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: