
Ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա քարտեզի վրա․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկածել է, թե արդյոք Ուկրաինան որոշ ժամանակ անց աշխարհի քարտեզի վրա առհասարակ գոյություն կունենա։ Telegram-ի իր ալիքում պաշտոնյան գրել է, որ տեսել է հաղորդագրություն, ըստ որի Ուկրաինան «Լենդ լիզի» ծրագրի շրջանակում ցանկանում է «իր արտասահմանյան տերերից» ստանալ հեղուկացված բնական գազ՝ 2 տարի հետո առաքման համար վճարելու պայմանով, հակառակ դեպքում նա «ուղղակի կսառի» հաջորդ ձմեռ:
«Միայն մի հարց, իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա: Ամերիկացիներին այլևս մեկ է։ Նրանք այնքան են ներդրել հակառուսական նախագծում, որ մնացած ամեն ինչ իրենց համար մանրուք է...»,- հայտարարել է քաղաքական գործիչը։