Հասարակություն

Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա․ վարչապետ

Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա․ վարչապետ

Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենց իշխանությունը փորձում է գնալ խաղաղության ճանապարհով, սակայն ոչ ոք չի կարողել երածշավորել, որ այն կհաջողի, քանի որ խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք. «Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե ներսում, թե դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար: Եվ մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու՝ չնայած այն բանին, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ խաղաղության գնալու հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի կործանման, ուստի հանրությանը կոչ արեց համախմբվել այս օրակարգի շուրջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250