Պատահարներ
Քիչ առաջ երթուղայինի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս մահացել է
Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում 36-ամյա Կարեն Ղ-ն իր վարած Գազել մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 75-ամյա Լավրենտի Մ-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0