Մերձմոսկվայում առնետը դուրս է եկել զուգարանից և կծել երեխային
Մերձմոսկովյան Բալաշիխայում առնետը դուրս է եկել զուգարանից և կծել զուգարանակոնքին նստած ինը տարեկան երեխային։ Տուժած տղայի հոր պատրաստած տեսանյութը տարածել է Shot Telegram ալիքը, փոխանցում է moslenta.ru-ն։
«Առավոտյան ժամը չորսին զուգարանից երեխայի լաց լսեցի։ Վազում եմ նրա մոտ, հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել, բայց նա չի կարողում պատմել, մատով ցույց է տալիս։ Ես նայում եմ զուգարանին և տեսնում եմ մի մեծ առնետ, որը չի կարողանում դուրս գալ»,- պատմել է տղամարդը:
Տուժածի ծնողները փորձում են պատասխանատվության ենթարկել համապատասխան ընկերությանը՝ տանը կրծողների հետ կապված խնդիրը չլուծելու համար։ Նշվում է, որ ընտանիքն ապրում է տան առաջին հարկում։
Նա նշել է, որ դեպքից հետո որդին երկու ժամից ավելի լացել է ու չի կարողացել հանդարտվել։ Հոր խոսքով՝ տղան հիմա վախենում է զուգարան գնալ։