Իրանում արբանյակների և հրթիռների գծով 2 փորձագետ է զոհվել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի երկու ներկայացուցիչ, որոնք զբաղվում էին անօդաչու սարքերի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, զոհվել են դժբախտ պատահարների հետևանքով։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, զոհերից առաջինը՝ Ալի Քամանին, մահացել է ավտովթարի հետևանքով ծառայության ընթացքում։
Ավտովթար տեղի է ունեցել Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Խոմեյն քաղաքում, մյուսը՝ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքում։ Սեմնանում զոհվել է Մոհամմադ Աբդուսը, որը ևս մահացել է ծառայության ընթացքում:
Իրանի կառավարության խոսնակ Իրանի քաղաքացիների անվտանգությունը որակել է որպես կարմիր գիծ Իսլամական Հանրապետության համար՝ զգուշացնելով Իսրայելի ռեժիմին, որ նրա թշնամական գործողությունները կստանան անհրաժեշտ արձագանքներ։
Մինչդեռ news.israelinfo.co.il կայքը հավելում է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր արձագանքել է հրթիռային ծրագրերում ներգրավված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու սպաների մահվան մասին լուրերին և ասել, որ Իրանը կպատասխանի անմիջապես Իսրայելին հարվածով։