Հասարակություն
Բաքոյանի կողմից կնոջը ծեծելու մասին տեղեկությունն ուսումնասիրվում է. Դատախազություն
Մամուլում հրապարակում է տարածվել այն մասին, թե Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը բռնություն է գործադրել իր քաղաքացիական կնոջ նկատմամբ:
Գլխավոր դատախազությունից Iravaban.net-ի հետ զրույցում ասացին, որ մամուլում տարածված նյութն ուսումնասիրվում է:
Ինչպես արդեն հայտնել էինք` Politik.am-լրատվականի փոխանցմամբ` իշխանական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինը իրենց հայտնել է, որ համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ պատգամավորը ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը, ինչպես նաև, ըստ լրատվականի, կինը առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Արցախցիները չեն մասնակցի ընտրություններին. դատական ակտերը բեկանվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
5.0