Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում է ողջ աշխարհը․ Bloomberg
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն անարդյունավետ են և համաշխարհային սով են հրահրում, այս մասին գրում է Bloomberg-ի հոդվածագիր Պանկաջ Միշրան։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սահմանափակող միջոցներ են կիրառել Մոսկվայի դեմ՝ հաշվի չառնելով դրա հետևանքները այլ երկրների համար։
«Իհարկե, ոչ համակարգված քայլերը, որոնք հիմնված են հիմնականում սեփական շահերի վրա, միշտ դատապարտված են եղել ձախողման»,- ասել է Միշրան։
Նյութի հեղինակը կարծում է, որ Արեւմուտքին չի հաջողվել պատժամիջոցների օգնությամբ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
«Անարդյունավետ, նույնիսկ թույլ ռեժիմների դեմ, ինչպիսին է Կուբան, պատժամիջոցները, ինչպես և սպասվում էր, չկարողացան կանգնեցնել Ռուսաստանի առաջնորդին, մինչդեռ միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում ենթարկեցին գնաճի և սովի»,- բացատրել է հրապարակախոսը։
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը մեղադրել է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ, իսկ Մոսկվան կտրականապես մերժել է նման մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Հայաստան
Հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և...
Քաշաթաղի բնակիչը մոլորվել և հայտնվել էր ադրբեջանական հատվածում
Հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանք...
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել
Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդա...