Կիևին համոզում են Ռուսաստանի հետ անբարենպաստ պայմանավորվածությունների գնալ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից աշխարհում աճող հոգնածության պատճառով Կիևին համոզում են Ռուսաստանի հետ անբարենպաստ պայմանավորվածությունների գնալ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ուկրաինական Strana.ua-ին։
 

«Բոլորն ուզում են մեզ մի փոքր մղել դեպի ինչ-որ արդյունք, որը միանշանակ մեզ ձեռնտու չէ, բայց ձեռնտու է որոշակի կուսակցությունների, որոնք ունեն իրենց շահերը։ Շահերը կրկին տարբեր են՝ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական»,- ասել է նա։
 

Ավելի վաղ Газета-ն, հղում տալով փորձագետների, գրել էր, որ Եվրոպան հոգնել է ուկրաինական ճգնաժամից։ 

Քաղաքականություն