ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհը տեղայնացված է, շենքում կարող են մարդիկ լինել. ՌԴ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարություն Մոսկվայի արևմուտքում գտնվող բիզնես կենտրոնում բռնկված հրդեհը տեղայնացված է: Grand Setun Plaza-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 2 մարդ, փրկվել է 11 մարդ, հրդեհի մակերեսը հասել է 1,1 հազար քառակուսի մետրի: Այս մասին РИА новости-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ Մոսկվայում այրվող բիզնես կենտրոնի շենքում կարող են մարդիկ լինել, ստուգումներ են կատարում:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է կարճ միացման արդյունքում՝ ճակատային հատվածում լուսավորության ոչ պատշաճ տեղադրման պատճառով։