«Բաքվում ռազմական ուղին վերջնականապես ընտրել են Քի Վեսթից հետո՝ 2001–ին». Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Պատերազմից հետո Ալիևը մի քանի անգամ իր հանրային ելույթներում հպարտությամբ խոստովանել է, որ չի գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել է պատերազմի ուղին: Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ին զինվորականության հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետն ասել է. «Մենք հաղթել ենք մարտի դաշտում, ոչ թե բանակցությունների կամ զիջումների միջոցով, այլ՝ արյուն թափելով և զոհեր տալով»:
Մեկ այլ օրինակ են 2021 թ. օգոստոսի 30-ին օկուպացված Շուշիում Ալիևի հնչեցրած հետևյալ խոսքերը. «Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»:
«...Որոշ մարդիկ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղին պետք է շնորհվի մշակութային ինքնավարություն, հնարավոր չէ նրանց տալ տարածքային ինքնավարություն և այլն: Եկեք իրատեսորեն մտածենք: Նրանք չընդունեցին տարածքային ինքնավարությունը, որը ձևավորվել էր 1923 թ. և 1988 թ. պատերազմ սկսեցին: Այնքան արյուն թափվեց և մեր տարածքներն օկուպացվեցին, արդյո՞ք հնարավոր է նրանց վերադարձնել այդ ինքնավար մարզի կարգավիճակին հիմա: Դա անհնար է:
ՀՀ սուվերեն տարածքից են հատվածներ օկուպացրել, կատարում են ամրաշինական աշխատանքներ: Համապատասխան մարմինները կարող են փորձել կոծկել դա կամ քիչ խոսել դրա մասին, բայց դրանից խնդիրը չի վերանում: Կարևորն այն է, որ մենք որպես պետություն և հանրություն հասկականք՝ ինչի է պատրաստվում մեր հակառակորդը: Ինքնախաբեությամբ զբաղվելով մենք կարող ենք մեր պետականնությունն անգամ կորցնել: Դրա փոխարեն, պետք է առերսվել իրականության հետ, ըստ այդմ էլ՝ կազմակերպել մեր քայլերը: Եթե մենք նորմալ պատրաստվեինք մեզ սպասվող պատերազմին, մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք այսօր: Պատերազմը կանխելու լավագույն մեթոդը դրան պատրաստ լինելն է, որպեսզի հակառակորդդ միշտ գերադասի բանակցությունները պատերազմից: Իսկ անարդար բանակցված խաղաղությունը դեպի պատերազմ տանող ամենակարճ ճանապարհ է»: |
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...