
Մեկնարկեց ընդդիմության քայլերթը Երևանի Ֆրանսիայի հրապարակից

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Սայաթ–Նովա փողոց։
Երթի առաջին շարքերում «Դիմադրության» ղեկավարներից Իշխան Սաղաթելյանն է, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ընդդիմադիր պատգամավորներ։
Ակցիայի մասնակիցները մտադիր են այսօր էլ անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում։
Երեկ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 31-ին շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ` իմանալու մարդկանց դիրքորոշումները։ Նա նաև հայտնեց, որ ժամը 19։00-ին հանրահավաք է լինելու։