ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախարարության աշխատակիցները թռուցիկներ են նետել պատուհանից․ պատգամավոր
«Նախարարության աշխատակիցները նաև այսպիսի թռուցիկ նետեցին պատուհանից, որտեղ գրված է՝ «Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում»»,- Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընթերցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Ավելի վաղ նա հայտնել էր մեկ այլ թռուցիկի մասին:
Հիշեցնենք՝ քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել այստեղ: Ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և մուտք գործել ներս, սակայն դա նրանց չհաջողվեց: Ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: