ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դա շեֆի տեղն ա». երգիչն ահազանգում է
Երգիչ, դերասան Նարեկ Բավեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և կից գրել. «Հարգելի Երևանի քաղաքապետարան, էս հարցը վերջապես լուծվելո՞ւ է։ Կարմիր գծերի համար վճարում ենք, բայց մեկա՝ կենտրոնում համարյա միշտ կանգնելու տեղ չկա ու ստիպված օգտվում ենք վճարովի ստորգետնյա կայանատեղիներից։ Բայց դա էլ հերիք չի, եթե հրաշքով տեղ ես գտնում, մի հատ էլ պետք ա ինչ-որ մարդկանց համոզես ու վճարես, որ էս անհասկանալի ծագման երկաթները հեռացնեն կայանատեղիից։
|