«Պատերազմը կլինի երկար, ՌԴ գործողությունների ագրեսիվությունը կմեծանա». Բորել
Ուկրաինայի հակամարտությունը ձգձգվում է, ինչի պատճառով պետք է պատժամիջոցների միջոցով շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա ։ Այս մասին France Info ռադիոյի եթերում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա կոչ է արել շարունակել Ուկրաինային ապահովել պայքարի միջոցներով եւ տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որի տնտեսությունն «արդեն սկսում է կանգ առնել»: Հետագա ճնշումը, նրա խոսքով, թույլ կտա Ուկրաինային ավելի շահավետ դիրք ապահովել ապագա խաղաղ բանակցություններում:
«Պատերազմը կլինի երկար, ՌԴ գործողությունների ագրեսիվությունը կմեծանա», - ասել է Բորելը։
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են լրացուցիչ միջոցների հատկացումն Ուկրաինայի համար սպառազինությունների գնման համար:
Ինչպես հաղորդել Է REGNUM գործակալությունը, Բորելը հուսով է, որ ԵՄ երկրները շուտով համաձայնության կգան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ: