Պատահարներ
Ողբերգական դեպք` Արարատի մարզում. տրակտորը կողաշրջվել է. վարորդի դին տրակտորի տակից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, CHINVAN 804 մակնիշի տրակտորը կողաշրջվել է և տրակտորի մեջ մահացած քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փրկարարները քաղաքացիների օգնությամբ քաղաքացուն պատկանող կողաշրջված տրակտորը դարձի են բերել և տակից դուրս են բերել տրակտորավարի դին:շ
Պարզվել է՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Աշոտ Մարգարյանն էր:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0