ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նյու Յորքում բռնցքամարտի մեկնարկից առաջ հանդիսատեսը զինված տղամարդու է տեսել, որից հետո իրարանցում է սկսվել

Նյու Յորքում 10 մարդ Է տուժել զանգվածային հրմշտոցի հետեւանքով ։ Միջադեպը տեղի է ունեցել Barclays Center բացօթյա մարզապալատում բռնցքամարտի մենամարտից հետո ։

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ մարտի անցկացման վայրի մոտ նկատել են ատրճանակով մի մարդու։ Խուճապի մեջ գտնվող մարդիկ սկսել են փախչել մարզադաշտից, ինչի պատճառով սկսվել է հրմշտոց, կոտրվել են ապակյա պատնեշներն ու պատուհանները։ Կոտրված բեկորների հետևանքով  մի քանի մարդ է վիրավորվել։ 

 

Խուճապը սկսվել է այն պատճառով, որ ամերիկացիները վախեցել են Տեխասի դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ 18-ամյա դեռահասը կրակ է բացել և սպանել  21 մարդու։ Չի նշվում, թե իրականում զինված է եղել տղամարդ, թե ոչ ։ Ըստ ԶԼՄ-ների՝ կրակոցներ չեն եղել, հրազենային վնասվածքներ ոչ ոք չի ստացել։

Քաղաքականություն