Ո՞րն է Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի թանկացման պատճառը. «Հրապարակ»

Հայաստանում մի քանի ամիս է՝ բենզինն ու դիզվառելիքը հասել են գրեթե աստղաբաշխական գների։ Հատկապես դիզելը պատմության մեջ երևի թե առաջին անգամ վաճառվում է բենզինից շուրջ 150 դրամ թանկ գնով՝ 650-670 դրամ, ինչն աննախադեպ է։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չէր թաքցրել, որ իրենց համար հատկապես դիզելի հարցում կան չպարզված հանգամանքներ, թե ինչու է այն այսքան թանկ վաճառվում այսօր։ Բենզինի մասով ուսումնասիրել են ու, կարծես թե, հասկացել, որ նորմալ է թանակացումը։ 

 

Իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կոչված կառույցը, ինչպես միշտ, ուսումնասիրում է շուկան, որ վերջում մի հերթապահ հաղորդագրություն տարածի ու այդքանով համարի իր առաքելությունն ավարտված։

 

Իրականում, բավականին բարդ իրավաճակ է այսօր ստեղծվել բենզինի ու դիզվառելիքի շուկայում։ Օրաթերթին ասացին, որ հիմնական ներկրողները՝ CPS, Flash, Max Oil, այսօր գրեթե շահույթ չեն ստանում բենզինի ու դիզվառելիքի վաճառքից, որովհետև սկսել են շատ թանկ գնով ներկրել։ Հիմնական մատակարարը ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունն է, որը անհասկանալի պատճառներով բարձրացրել է ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի գինը, դրան էլ գումարվում են հարկերը, տուրքերն ու թանկացած լոգիստիկան, ու արդյունքում ստացվում է չափազանց բարձր գին՝ շատ փոքր մարժայով։

Ի դեպ, թանկացել է նաև Իրանից ներկրվող վառելիքը՝ դարձյալ անհասկանալի պատճառաբանությամբ, դրա համար էլ շուկայում մրցակցություն գրեթե չկա։ Իսկ այն լցակայանները, որոնք այսօր 10-20 դրամ էժան են կարողանում վաճառել բենզին կամ դիզել, դրանք հիմնականում ամիսներ առաջ ցածր գներով մեծ քանակությամբ ձեռք բերելու հաշվին են անում։ Երբ իրենց պահեստավորած ապրանքը սպառվի, և սկսեն նորից ներկրել, նրանք էլ կվաճառեն արդեն բարձրացած արժեքով։

 

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթում

Քաղաքականություն