Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանն ու «Սասնա ծռերի» այլ անդամներ
Ձերբակալվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺԲ–ի անդամ Հայկ Մարտիրոսյանը։
«Ձերբակալվել են «Սասնա ծռեր» ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ»,– գրել է նա ֆեյսբուքյան օր էջում:
Մարտիրոսյանի խոսքով` ձերբակալությունների օպերացիան իրականացվել է առավոտյան ժամը 6-ից։
ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջայնն էլ ՖԲ էջում գրել է, որ այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են Պավել Մանուկյանի տուն և նրան տարել անհայտ ուղղությամբ:
Ձերբակալությունների պատճառների մասին ոչինչ չի նշվում: ԱԺԲ-ից հաղորդում են իրենց այլ անդամների ձերբակալության մասին ևս:
Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհեց ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն էլ ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա․ Սոս Հակոբյան
Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին MediaHub.am-ը ճշտում կատարելու նկ...
Ո՞րն է Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի թանկացման պատճառը. «Հրապարակ»
Հայաստանում մի քանի ամիս է՝ բենզինն ու դիզվառելիքը հասել են գրեթե աստղաբաշխական գների։ Հատկապես դիզելը պատմության մեջ եր...
Ուկրաինան ստացել է «Harpoon» հրթիռներ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինան ստացել է «Harpoon» հրթիռներ և դրանց համար արձակման կայաններ, ինչպես նաև ամերիկյան ինքնագնաց 155 ...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի արձակման կայանքներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի արձակման կայանքներ. խոսքը M31...