Պատահարներ

Չեչնիայի կամավորներն ամբողջությամբ վերահսկում են Սևերոդոնեցկի շփման գիծը. Քադիրով

Gohar Vardanyan
Չեչնիայի կամավորներն ամբողջությամբ վերահսկում են Սևերոդոնեցկի շփման գիծը. Քադիրով

Ռուսական զորքերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի մարզի Սեւերոդոնեցկի շփման գիծը, հայտարարել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը։

 

«Չեչնիայի Հանրապետությունից ժամանած ռուսաստանցի կամավորների խումբը «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի հրամանատարի «Որսորդ» կոչով ամբողջությամբ վերահսկում է Սեւերոդոնեցկ քաղաքում ավազակների հետ շփման ողջ գիծը»,- գրել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։


Քադիրովի խոսքով՝ ռուս զինվորականները ԼԺՀ ստորաբաժանումների հետ ուկրաինացի զինվորականներին արգելափակել են Սեւերոդոնեցկում՝ վերահսկողության տակ վերցնելով քաղաքից փախուստի բոլոր ուղիները։

 

 Հաջորդ քայլը կլինի Սեւերոդոնեցկի «մաքրումը ուկրաինական ավազակախմբերից», հավելել է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250