Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարզվել է, որ այրվել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Պարգև Հարությունյանին պատկանող տան տանիքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը հնարավոր է առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից:
Կայքի տեղեկություններով՝ Պ. Հարությունյանը Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարն է և հրդեհի հետևանքով նրան պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս: Դեպքի փաստով Շիրակի մարզի ՀՏԱ հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում: